Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւս իր ընկերն է համարում: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ ա մեր ընկերը, ի՞նչ է եղել, ես նրան եմ հարգում, ինքն էլ՝ ինձ»:

Նա նշել է, որ քաղաքական դաշտում  յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելակերպը, որը չի կարող ազդել միջանձնային հարաբերությունների վրա:

«Ամեն մարդ իր մտածելակերպն ունի, ճի՞շտ ա, վսյո, բայց էտի չի խանգարում մեզ ընկերություն անել: Ոչ մի անգամ, ոչ մի բան չի փոխվի, ամեն մարդ մի ձեւ է մտածում»:

Հարցին՝ ինչպես է շարունակելու իր գործունեությունը Ազգային Ժողովում, արդյոք միայն քվեարկություններին մասնակցելու համար է գալու, նա պատասխանեց. «Ինձի տեսե՞լ եք, որ միայն քվեարկելու համար գամ, զատի ես եմ ձեր ուրախությունն էլի»: