Եթե մերն է՝ լավն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը:

«Լավը կլինի, եթե մերն է, ուրեմն լավն է»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում է հայտարարել, այնպես էլ հիմա` չի պատասխանելու լրագրողների հարցերին. «Ես ձեզ անընդհատ բացատրել եմ` ես ո՞վ եմ»,- տարբեր հարցադրումներին ի պատասխան ասաց Գ.Սահակյանը:

«Գալուստ Սահակյանը»,- զարմացած պատասխանեցին լրագրողները, ինչին նա արձագանքեց. «Դե, ֆսյո»:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը: