Արտաշատ քաղաքի քաղաքապետի թեկնածուն դեռ որոշված չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արտաշատ քաղաքի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը:

«Առաջիկայում Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը ընտրությունների օր կնշանակի, մենք մեր թիմով կորոշենք թեկնածուի անունը եւ կհայտարարենք: Դեռ թեկնածուի անուն չեմ կարող ասել, որովհետեւ քննարկումների մեջ ենք, վերջնական որոշում չկա»,-ասել է նա:

Հարցին՝ արդյոք Ազգային Ժողովում ընդդիմադիր պատգամավոր է լինելու, պատասխանեց. ««Ծառուկյան» դաշինքը, եթե իշխանություն չէ՝ ընդդիմություն է: Խմբակցությունն ինչ դիրքորոշումով որ շարժվի»: