Ես չեմ կարծում, որ բարձր պաշտոններ ունենալը ամենամեծ կերպարանքն  է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը:

«Միշտ մտածեք՝ Գալուստ Սահակյանը երբեք շարքային պատգամավոր չի լինում:  Ես չեմ կարծում, որ բարձր պաշտոններ ունենալը ամենամեծ կերպարանքն է», ասաց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, ինքը եզակի դեմքերից է, որ 18 տարի խորհրդարանում է եւ չի եղել մի նախագիծ, որ մասնակից չլինի: