Ոստիկանները հայտնաբերել են ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող երիտասարդի:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները մայիսի 18-ին Երեւանի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 20-ամյա Ալիկ Ադյանին: Նա մայիսի 13-ից հետախուզվում էր ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: