Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անդրադառնալով իր ապագա փեսային, ով ըստ տեղեկությունների իր «Моя семья» ընկերության տնօրենի որդին է:

Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը նախատեսված է հունիսի սկզբին եւ այն տեղի է ունենալու «Փարվանա» ռեստորանում:

Հարցին, թե փեսացուն ձեր սրտով է, Ալեքսանյանը պատասխանեց. ««Փեսացուն՝ շատ: Շատ լավ տղա ա, արժանի է»:

Նշենք, որ հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր «Փարվանա» ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյանի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոսկվայից եւ արտերկրից: