Մայիսի 24-ի գիշերը Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկի գետնանցումում քարով սպառնացել էին մի քաղաքացում, հափշտակել դրամապանակը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Դեպքից քիչ անց ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրից ոչ հեռու բռնել կասկածյալին՝ Երեւանի բնակիչ Կարեն Մ.-ին:
Նա խոստովանական բացատրություն է տվել, թե խմիչքի ազդեցության տակ է եղել: գողոնն առգրավված է, հարուցվել է քրեական գործ:











