Բաքվում դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով նպաստել իր արդարացմանը կամ արտահանձնմանը:
Մարատի քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հրապարած հայտարարությունում դատապարտվածը նշել է, որ իր ձերբակալությունը նախապես ծրագրված է եղել, որն ուղեկցվել է հոգեբանական ճնշմամբ, տարբեր իրավախախտումներով:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մարատ Ուելդանով-Գալուստյանը Բաքվում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
Ուելդանով-Գալուստյանը Do&Co ավստրիական ընկերության աշխատակիցը, որը զբաղվում է արտերկրերում սննդի կազմակերպումով ու Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ Ավստրիական Do&Co-ն 2016-ի հունիսի 6-ին նրան գործուղել էր Formula-1-ին Բաքու, որտեղ ժամանելուց հետո նա այլես կապ չի հաստատել։ Նրան մեղադրում են թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ իրացման մեջ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել են ըմբռնումով վերաբերել այդ երկրի յուրահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց բարդացնում է նրա պաշտպանությունը»։











