Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր-M» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի առաջին արձակումը ՌԴ սահմաններից դուրս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արձակումն իրականացել է Ռուսաստանի եւ Տաջիկստանի «Դուշանբե-Հակաահաբեկչություն» համատեղ զորավարժությունների ժամանակ։ Զորավարժությունների ավարտին հրթիռավարները ոչնչացրել են պայմանական գրոհայիններին, որոնք գտնվել են թիրախից 140 կմ հեռավորությամբ։ Օբյեկտիվ վերահսկողությունը հաստատել է հակառակորդի օբյեկտի լիակատար ոչնչացումը։