Պտուղ-բանջարեղենի սեզոնի սկսվելով Հայաստանից դրանց արտահանումը պետք է արագացնել եւ պարզեցնել: Հունիսի 8-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս ապրանքների մաքսային ձեւակերպումը նախկինի նման շատ ժամանակ է պահանջում: Ընթացակարգերը դեռեւս ոչ միշտ են «մեկ պատուհանի» սկզբունքով ընթանում, նշեց վարչապետը:

Սրա հետ կապված նա գյուղնախարար Իգնատի Առաքելյանին եւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց «մեկ պատուհանը» լիարժեք ներդնել սեզոնային պտուղ-բանջարեղենի արտահանման համար: Դրանք չպետք է սահմանին ուշանան, ընդգծեց Կարապետյանը: