Երեւանի Կասյան փողոցում այսօր՝ հունիսի 10-ին վերաբացված գյուղմթերքի շուկայում NEWS.am-ը հարցում է անցկացրել գյուղական մթերք վաճառող գյուղացիներից՝ պարզելու թե որքանով է հարմար վերաբացված շուկան եւ ինչ առավելություններ ունի քաղաքի մյուս շուկաներից։

Մեզ հետ զրույցում գյուղացիները հատկապես կարեւորեցին այն, որ վերաբացված շուկան հնարավորություն է տալիս իրենց՝ սեփական գյուղմթերքը շուկայում ինքնուրույն վաճառելու։

«Գոհ ենք, որ բացվեց, որովհետեւ անձամբ մենք ենք վաճառում, երկրորդ ձեռք չենք տալիս: Եվ մեզ համար է լավ, եւ քաղաքացու»,-ասաց վաճառողներից մեկը։

Մեկ ուրիշ գյուղացի էլ նշեց, որ ի տարբերություն Երեւանի այլ շուկաների, այստեղ գներն ավելի ցածր են, նաեւ տեղի փող չեն տալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 10-ին, Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական շուկան: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը այցելել է շուկա, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել լրագրողների հարցերին: