Սյունիքի մարզի Խոտ գյուղում այսօր՝ հունիսի 10-ին տեղի ունեցած «Ոչխարների խուզում 2017» փառատոնի հաղթողը սահմանամերձ Ճամբարակի բնակիչ Պավլիկ Կիրակոսյանն է (ֆոտոռեպորտաժ):
Փառատոնի հաղթողը ստացավ պատվոգիր եւ որպես մրցանակ՝ ձիու թամբ: Ոչխարի խուզման մրցույթին մասնակցում էին մարզի յոթ համայնքների ներկայացուցիչներ, որոնք նույնպես պատվոգրեր ստացան:
Փառատոնի գաղափարի հեղինակը Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթն է:
Փառատոնի շրջանակում Տաթեւի հարակից գյուղերը ներկայացրին իրենց ավանդական ուտեստները, ոչխարի պատկերներով եւ խորհրդանիշերով ձեռքի աշխատանքներ:
Նշենք, որ փառատոնը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ. առաջին անգամ այն կազմակերպվել է 2014 թվականին:











