«Սասնա ծռեր» խմբի անդամներին առաջադրված մեղադրանքը ոչ թե քաղաքական է, այլ քրեական: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Սխալ, հիմք չունեցող տեսակետ է դա: Այդ գործը ինչո՞վ է տարբերվում մյուսներից: Հանցագործությունն, առևերույթ չխախտելով անմեղության կանխավարկածը, տեղի ունեցավ ամբողջ աշխարհին ի տես, այսինքն՝ մենք տեսանք, թե ինչ է եղել: Ընթացան համապատասխան իրավական պրոցեսներ, հիմա գործը գտնվում է դատարանում: Դռնբաց, հրապարակային գործըթնաց է ընթանում», - ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ զինված խմբի անդամներն ակնհայտ հանցագործություն են կատարել. 2016 թվականի հուլիսին հայ եւ միջազգային հանրության աչքի առջեւ գրավել են ոստիկանության Երեւանի ՊՊԾ գունդը: Ըստ դատախազի՝ հենց այդ պատճառով նրանց դեմ գործը չի կարելի քաղաքական հետապնդում դիտարկել:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ներկայացրած միջնորդությանը՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու վերաբերյալ՝ Դավթյանն ընդգծեց. «Վարույթում առկա ապացույցները չեն հավաստում, որ ազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրեաս Ղուկասյանի վարքագիծը»:











