Մենք կարող ենք եւ նստել հասարակական տրանսպորտ, եւ իջնել։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Նա իր ենթականերին կոչ չի անում հրաժարվել ծառայողական ավտոմեքենաներից, այդ թվում՝ հասարակական տրանսպորտի վարչության պետին։
«Ո՛չ, այդպիսի հիմարություն ես նրան չեմ ասել։ Նա կարող է տրանսպորտից օգտվել, կարող է նաեւ իր ծառայողական ավտոմեքենայով երթեւեկել, դա որպես պաշտոնյա նրա իրավունքն է։ Բայց ես այլ բան եմ ցանկանում ասել. պարտադիր չէ, որ մենք օգտվենք տրանսպորտից՝ հասկանալու համար, թե այն ինչ վիճակում է։ Կարող եք վստահ լինել, այդ հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին լուծվեցին աղբահավաքության, ջրամատակարարման եւ շատ այլ հարցեր»,- նշեց Արեյանը։











