Հայաստանում թավշյա հեղափոխություն կլինի, դրա համար անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա հավանական համարեց, որ 2018ճ-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը. «Թավշյա հեղափոխություն անպայման պետք է լինի, բայց հիմքեր պետք է ստեղծվեն դրա համար, իսկ 2018 թվականին ես համոզված եմ, որ ինքը կլինի վարչապետ»:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը հասարակության հետ միասին պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գան:
Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին Սասուն Միքայեյանը նշեց, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել եւ հասարակության մի հատված այն վերածեց բիզնեսի:











