Սեւանից ջրառի նախագծի վերաբերյալ կառավարությունը ոչ մի հաշվարկ չի ներկայացրել։ Այս մասին հուլիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ Սեւանից լրացուցիչ ջրառի շուրջ օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում։

Նրա խոսքով՝ լրացուցիչ ջրառը կօգնի ոռոգմանն ու կմեղմացնի ոռոգման ջրի դեֆիցիտը։ Սակայն հայտնի չէ, թե այդ դեֆիցիտն այժմ ինչպիսի՞ն է եւ որքանով կմեղմացվի։ Իսկ խոսքը 132 ֆերմերային տնտեսության մասին է։

 «Իսկ թե բավարար ոռոգման շնորհիվ որքա՞ն կնվազի ֆերմերների բերքի ինքնարժեքը, եւս ոչ ոք չի կարող ասել։ Մեզ համար չի կարող ընդունելի լինել նման անփույթ կերպով կազմված նախագիծը»,- նշեց Զեյնալյանը։