Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ հուլիսի 6-ին, մեկնարկել է արտահերթ նստաշրջանը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգը բաղկացած է ինը հարցից, որի առաջին եռյակում են Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):