«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊծ գնդի տարածքի զինված գրավումը ահաբեկչություն էր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե անգամ «Սասնա ծռերի» դեմ հարուցված քրեական գործում նման մեղադրանք չկա, Շահնազարյանը պատասխանեց. «Դա արդեն դատախազության սխալն է»։
Նշենք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր նույնպես ՊՊԾ գնդի տարածքում էր, որտեղ ՀՀԿ պատգամավորները եւ ոստիկանները մասնակցում էին զոհված ոստիկանների հիշատակին նվիրված միջոցառմանը։











