Կուալա Լումպուրի օդանավակայանում փղոսկրով եւ պանգոլինի թեփուկներով արկղեր են հայտնաբերել։ Մալայզիացի սահմանապահներն առգրավել են միլիոնավոր դոլարների փղոսկր եւ պանգոլինների թեփուկներ, փոխանցում է NTDTV-ն։
Դրանք հայտնաբերվել են Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանի՝ բեռների համար նախատեսված պահեստում։ Առաջին բեռը Մալայզիայի մայրաքաղաք է ժամանել Նիգերիայից՝ Աբու Դաբիով։ Արկղերում շուրջ 64 հազար դոլարի փղոսկր է եղել։
Երկրորդ ուղեբեռը ժամանել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Ընդհանուր առմամբ, արկղերում 300 կգ պանգոլինների թեփուկ է եղել (շուրջ 900 հազար դոլարի)։











