Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 18:10-ի սահմաններում բեռնատար է այրվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանի քաղաքապետարանի մոտակայքում: Այրվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաի առջի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:44-ին: Այրվել է «ԶԻԼ-130» մակնիշի 17 OL 483 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Է. Ջ.) առջևի հատվածը ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:











