Վաշինգտոնում, Սպիտակ տան մերձակայքում շուրջ 9 մետր բարձրությամբ փչած ճուտիկ են տեղադրել։ Վերջինի սանրվածքը հիշցնում է ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփի սանրվածքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով KTSA–ն։

Փչած ճուտիկին ավելի օգտագործել են հանրահավաքի մասնակիցները, որոնք կողմ են հանդես եկել ԱՄՆ նախագահի հարկային փաստաթղթերի հրապարակմանը։ Չորեքշաբթի ճուտիկը Սպիտակ տան մերձակայքում տեղադրելու գաղափարը պատկանում է փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Թարան Սինգհ Բրային։

«Մենք այստեղ ենք նախագահին՝ որպես թույլ ու անարդյունավետ առաջնորդի քննադատելու համար...Նա շատ է վախենում հրապարակել իր հարկային հաշվետվությունը»,–ասել է ռեժիսորը։

Նրա խոսքով՝ Թրամփը Հյուսիսային Կորեայի հետ խաղում է «ով առաջինը կկոտրվի» (playing chicken) խաղը։