Ոստիկանությունն ապօրինի թմրամիջոց պահելու հերթական դեպքն է գրանցվել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արմավիրի բնակիչ Ներսես Հակոբյանի բնակարանից եւ աշխատավայրից հայտնաբերել են թմրամիջոց:

«Ձեռք եմ բերել գերեզմանատնից մի քիչ հեռու եւ պահել եմ խանութիս տաղավարում եւ տանս մեջ իմ օգտագործելու համար»,- ոստիկաններին պատմել է Ներսես Հակոբյանը:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութը: