Բրազիլիայում 300 կամավորներ փրկել են ափ նետված կետին, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Շուրջ 15 տոննա կշռող փոքրիկ կետը մեկ օր ափին է մնացել:

Կամավորներն ուղիներ են փորել, որպեսզի մակընթացության ժամանակ կետը դեպի ծով լողա: Գիտնականները ենթադրում են, որ կաթնասունը դեպի Անտարկտիդա միգրացիայի ժամանակ հետ է ընկել խմբից: