Երեւանի Արցախի փողոցում, «Վստրեչի» կամրջի մոտ օգոստոսի 21–ին տեղի ունեցած գողությունը արձանագրել են հարակից տարածքի տեսախցիկները։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։

Անհայտ անձը  հափշտակել է  կնոջ ոսկյա շղթան՝ պատճառելով շուրջ 250 հազար դրամի  նյութական վնաս։ Ոստիկանությունը հորդորում է տեսանյոթում երեւացող երիտասարդի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնել ոստիկանության մոտակա բաժին։