Վարչապետ Կարեն Կարապետյանը Գեղարքունիքում խոստացել է աջակցել Կալավան համայնքի զարգացման 10-ամյա ծրագրի իրագործմանը:

Խորհրդակցության ժամանակ Կալավանում հիմադրված «Թայմլենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը: Նշենք, որ այս համայնքում արդեն իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը հասել է 10 հազարի:

«Մենք ձեր 10-ամյա ծրագիրն ինդիվիդուալ նայելու ենք, խազ պակաս էլ լինի ծրագիրը, անում ենք, անձամբ ինձ եք ասում, դավայ, հուպ տուր»,- Ղուկասյանին դիմեց վարչապետը: