Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի զինապահեստներից մեկում, Բաքու-ՌԴ սահման մայրուղին փակվել է։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է oxu.az-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Պորտալը տեղադրել է մայրուղում առաջացած խցանման լուսանկարները։ «Ադրբեջանի Սիյազյանի շրջանում զինապահեստի պայթյունի պատճառով փակվել է Բաքու-ՌԴ սահման մայրուղին։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները»,-ասված է հաղորդագրությունուն, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։