Ադրբեջանի Պաշտպանության նախարարության N զինվորական մասում զինապահեստի պայթյունից հետեանքով 6 մարդ է վիրավորվել։

«Նրանք հոսպիտալացվել են, բոլորի մոտ բեկորային վնասվածքներ են»,-հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան։ Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով, սկզբում տեղի է ունեցել հդրեհ, իսկ հետո պայթյուն է որոտացել։

Դետոնացիայի ց հետո մի քանի արկ ընկել է Գիլյազի ավանի տների վրա։ Արտակարգ դեպքի հետեւանքով որոշվել է փակել Բաքու-ՌԴ սահման մայրուղին։

Զորամասի հարակից 4 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։