Համացանցում են հայտնվել հուզիչ կադրեր, որոնցում 2 առյուծ տառացիորեն գրկում եւ լպստում են կնոջը, որը նրանց մեծացրել է ծնվելու պահից: Շվեյցարիայի քաղաքացուհին պնդում է, որ կենդանիներին չէր տեսակցել 7 տարի: Նա նրանց կենդանաբանական այգի էր հանձնել, երբ չափազանց մեծացել էին, հայտնում է Mirror-ը:
Հրապարակված հոլովակից դատելով՝ առյուծները կնոջը չեն մոռացել, որն իրենց խնամել է կյանքի առաջին ամիսներին: Գիշատիչները նրան լպստում են եւ թաթերով շոյում:











