FARC ձախարմատական կոլումբիական խմբավորումը (Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր) սեփական քաղաքական կուսակցությունն է ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են նախկին մարքսիստ ապստամբների ներկայացուցիչները, որոնք 52 տարի շարունակ զինված պայքար են մղել իշխանությունների դեմ։
Կուսակցության անվանումը դեռ չեն որոշել, սակայն ծրագիրը, որով այն հաջորդ տարի ընտրություններին կմասնակցի, արդեն մշակված է։
Նախկին ապստամբները կարող են դժվարությունների հանդիպել առաջին հերթին այն բանի հետ կապված, որ շատ ընտրողներ պատրաստ չեն նրանց որպես լիիրավ քաղաքական ուժի ընդունել՝ տասնամյա քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում ավելի քան 220 հազար մարդ է զոհվել։ FARC-ի մարքսիստական հռետորաբանությունը հնացած են համարում նույնիսկ ծայրահեղ ձախակողմյան հայացքներ կիսողները։











