«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հարակից տարածքի բնակիչներից շատերը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել են, որ ծխի հետեւանքով բնակիչների ինքնազգացողությունը չի վատացել։
Ուշագրավ է, որ Նորագավիթի տարածքում ծուխն ավելի քիչ է եղել, քան Շենգավիթում։ Մեզ հետ զրույցում երեխաները ցույց տվեցին ածխացած կտորներ, որոնք ծխի ժամանակ թափվել են գետնին։











