Ավտոմեքենան Պետերբուրգի Նեւսկի պողոտայում մայթին չորս անցորդի է վրաերթի ենթարկել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նեւսկի պողոտայում՝ շուրջ 01։20-ին, «Ֆորդ Մոնդեո»-ի վարորդն անհայտ պատճառներով ավտոմեքենայով հայտնվել է մայթի վրա եւ վրաերթի ենթարկել չորս անցորդների։ Վթարի հետեւանքով բոլոր անցորդների առողջությանը միջին վնաս է հասցվել»,-ասվում է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ստուգումներ են ընթանում։











