Կարող եմ կրկնել՝ «Նաիրիտ»-ի ծուխը թունավոր չի եղել։ Այս մասին օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 28-ին «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհը։

«Ծխի մեջ թունավոր նյութեր չեն եղել։ Իհարկե, կարող էին այրվել նաեւ այլ նյութեր, մասնավորապես՝ արտադրական թափոնները, սակայն նման բան տեղի չի ունեցել»,-պնդել Ալթունյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանում հրդեհ է բռնկվել։ Նույն օրը առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գործարանի շրջանում օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել են ծծմբի դիօքսիդը (1,6 անգամ), փոշու ( 3.6 անգամ) եւ ազոտի դիոօքսիդը (2.1 - 6.0 անգամ)։

2008 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության N1186-րդ որոշմամբ՝ վտանգավոր է համարվում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի՝ 2 օրվա ընթացքում 20-29 անգամ գերազանցումը, 2 ժամում՝30-49 անգամ եւ 50 ու ավելի քան՝ 2 ժամից քիչ ժամանակահատվածում։ Հետեւաբար, գործարանում հրդեհից արտանետումները մեղմ են, եզրակացնում է նախարարությունը։