Համացանցում հոլովակ է հայտնվել, որը նմանակում է «Գահերի խաղը» սերիալը: Այն հրապարակվել է Westeros The Series-ի YouTube-յան ալիքում, փոխանցում է Lenta-ն:

Սերիալի իրադարձությունները հոլովակում տեղափոխված են XXI դար: Նախագծի կարգախոսն է՝ «Ամեն ինչ որքան շատ է փոխվում, այնքան նախկինի պես է մնում»: Հոլովակում ցուցադրված ժամանակակից քաղաքում կա Թարգարիեն փողոց, իսկ տների ճակատամասերի էկրաններից հեռարձակվում է վարչապետ Լանիսթերը:

«Վեսթերոս» սերիալ» հոլովակը մոնտաժվել է ապագա նախագծի թրեյլերի նման: Սակայն հայտնի չէ՝ իսկապե՞ս նման շոու կնկարահանվի: