Մշտական փնտրտուքները տալիս են հնարավորություն՝ էլ ավելի բարելավելու կրթական համակարգը: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե Հայաստանում կրթական համակարգի անընդհատ փոփոխությունները բացասաբար են ազդում ամբողջ համակարգի վրա:

«Կրթական համակարգը չի կարող լինել քարացած վիճակում, մշտական զարգացման կարիք ունի, մշտական պրպտումները տալիս են հնարավորություն, որ էլ ավելի բարելավվի կրթական համակարգը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Նշենք, որ մասնավորապես շատ են դժգոհությունները 2017-2018 ուստարվա դպրոց հաճախողների համար 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ որոշումից: Նույնիսկ մասնագետներն են ընդգծում, որ այն բացասական երեւույթ է եւ սահմանափակում է երեխաների իրավունքը: