Լոնդոնյան Firebox ընկերությունը որոշել է օգնել ճամփորդողներին օդանավակայանում ուղեբեռը ստանալիս արագորեն գտնել ճամպրուկները: Դրա համար ընկերությունը հատուկ պատյան է մշակել, գրում է Lenta-ն:
Ցանկացողները կարող են Firebox-ին էլեկտրոնային տարբերակով բարձրորակ դիմանկար ուղարկել: Ընկերության մասնագետները կմեծացնեն լուսանկարը, կտպագրեն ճամպրուկի համար նախատեսված պատյանի վրա եւ կուղարկեն պատվիրատուին:
Այդպիսով, զբոսաշրջիկն օդանավակայանում շատ արագ կկարողանա գտնել իր ուղեբեռը: Սեփական դեմքի փոխարեն կարելի է ցանկացած այլ նկար ուղարկել: Ըստ Bored Panda-ի՝ պատյանները հասանելի են երեք չափսով. փոքր, միջին եւ մեծ: Գները տատանվում են 26-39 դոլարի սահմաններում:











