Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Սանբերի քաղաքում հեծանվորդը տեսագրել է, թե ինչպես է թռչունը մի քանի անգամ հարձակվել իր վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես պարզապես հեծանիվ էի քշում եւ վայելում էի կյանքը, երբ փետրավոր ընկերները որոշեցին ընկերակցել ինձ։ Ըստ երեւույթին՝ կաչաղակների հարձակման շրջանը մի փոքր վաղ է սկսվել»,- գրել է տեսանյութի հեղինակը։

Հեծանվորդն այդ ամբողջ ընթացքում անդրդվելի է մնացել։ Հավանաբար այն պատճառով, որ սաղավարտը պաշտպանել է գլուխը: