Մերձմոսկովյան Բալաշիխայում ցուցադրական թռիչքի ժամանակ Ան-2 օդանավ է կործանվել, ինչի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Ցուցադրական ելույթի ժամանակ Բալաշիխայի մերձակայում Ան-2 օդանավ է կործանվել: Երկու օդաչուներն էլ զոհվել են»,- հայտնել է աղբյուրը:











