Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Մյանմարում «մուսուլմանների ցեղասպանությունը», որտեղ ռոհինջա ժողովրդի մի քանի հարյուր ներկայացուցիչներ են սպանվել, փոխանցում է Lenta-ն։

Մուսուլմանների հետապնդումների կազմակերպիչներին նա շեյթաններ է անվանել եւ  նրանց անիծելու կոչ արել։ Չեչնիայի առաջնորդն ասել է նաեւ, որ շատերն իրեն գրում են Մյանմար զորքեր մտցնելու անհրաժշետության մասին, բայց «դա հնարավոր չէ, քանի որ ինքը միայնակ չի կարող նման որոշումներ կայացնել»։ «Եթե նույնիսկ Ռուսաստանը սատարի այն շեյթաններին, որոնք հանցանք են գործում, ես դեմ եմ Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ես ունեմ իմ տեսլականը, իմ դիրոքորոշումը»,-ընդգծել է Քադիրովը։

Օգոստոսի 25-ին «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման գրոհյաինները Մյանմարի արեւմուտքում ոստիկանական մի քանի հենակետերի վրա են հարձակվել։ Մեկ շաբաթում զոհերի թիվը գերազանցել է 400-ը: