Օրեր առաջ Երեւանում աննախադեպ շորթման դեպք է գրանցվել: Օգոստոսի 28-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության բաժին եկած երիտասարդը պատմել է հետեւյալը. մոտ 3 ամիս առաջ սոցկայքերից մեկի միջոցով ծանոթացել է Սարգիս անունով մի երիտասարդի հետ, մտերմանալուց հետո ինտիմ զրույցներ են վարել: Երիտասարդը վիրտուալ ընկերոջ առաջարկով նրան ուղարկել լուսանկարներ եւ տեսագրություններ, որոնցում ինքը մերկ է:

Սարգիսն այդ տեսագրություններն ու նկարները ստանալուց հետո նրանից 600 հազար դրամ է պահանջել, չստանալու դեպքում սպառնալով հրապարակել դրանք: Նրանք պայմանավորվել էին օգոստոսի 28-ին հանդիպել՝ փողը փոխանցելու համար: Ոստիկանությունը շորթումից վայրկաններ անց բերման է ենթարկել շորթման հեղինակին: Վերջինս վերջին պահին գցել է փողը, բայց արդեն ուշ է եղել: