Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երեւանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի եւ ճանապարհային ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից:

Նշենք, որ ասմունքողը լրատվամիջոցներին պատմել էր, որ տեխզննման կտրոնը չթարմացնելու համար ՃՈ տեսուչները կանգնեցրել են իր մեքենան՝ հաշվի չառնելով մեքենայում գտնվող մեկամյա երեխային:

«Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել»,- ասել էր նա: