Ճապոնիայում 32-ամյա տղամարդը  երեք մետր բարձրության կամրջից ընկել է ու խեղդվել անմիջապես այն բանից հետո, երբ իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել, որին նա համաձայնել է։ Առկա տեղեկություններով, փեսացուն այդ պահին ոգելիցի ազդեցության տակ է եղել։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի գիշերը Իրաբու կամրջի վրա, որը միացնում է երկու կղզիները Օկինավա պրեֆեկտուրայում, հայտնում է ճապոնական Huffington Post-ը։

Երբ ընկերուհին համաձայնել է ամուսնանալ տղամարդու հետ, վերջինն ուրախությունից ցատկել է կամրջի ցանկապատի վրայով, սակայն չի կարողացել պահպանել հավասարակշռությունն ու գլորվել է ցած։

Տղամարդու մարմինը միայն առավոտյան են գտել։

Տեղի ոստիկանությունն իր ռեպորտաժում վերստեղծել է տեղի ունեցածի անիմացիոն տարբերակը, հայտնում է Vesti-ն։