Ոստիկանները ձերբակալել են Երեւան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանին, որը մեղադրվում է երեք անձանց դանակահարելու մեջ։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 4-ին Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, պարզվել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը եւ Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց եւ Տիտալ Թամոյանի միջեւ։
Դեպքի առթիվ քննություն է ընթանում։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











