«Երկիր Ծիրանի» կուսակցության ելույթը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ցույց տվեց, որ հայ ժողովրդի կամքն անկոտրում է։ Այս մասին սեպտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Կուսակցության ակտիվիստները մեկնել էին Ստեփանակերտ՝ նշելու Արցախի ինքնորոշման տարեդարձը։ «Մենք այնտեղ հանդես եկանք ուղերձով, որը հեռարձակեցին եւ՛ Հայաստանում, եւ՛ հայկական սփյուռքի խոշոր օջախներում։ Այն տեսան նաեւ Ադրբեջանում, ինչը ստիպեց նրանց անհանգստանալ։ Թող նրանք տեսնեն, որ հայ ժողովուրդը կարող է կերտել իր ճակատագիրը»,– նշեց Փոստանջյանը։











