Ի վերջո մենք գնալու ենք ապահովագրության, դա է ամենաարդար համակարգը, երբ քաղաքացին ինքն է ընտրում՝ որտեղ է ուզում սպասարկում ստանալ: Այս մասին, Այս մասին սեպտեմբերի 8-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտի բարեփոխումներին:

«Դրան գնալու ենք այն պահին, երբ քաղաքացիների գերիշխող մասը համաձայնվի, հասկանա, որ  դա իր լուծումն է: Մենք փուլ առ փուլ ենք դրան գնում: Բայց հաջորդ տարվա պետպատվերի ընտրության մեջ առողջապահության նախարարության հետ, մինչեւ ապահովագրական համակարգին անցնելը, դրել ենք երկու պայման՝ աուդիտ եւ վճարովի ծառայություն:

Մարզպետի թիմի աշխատանքում առողջապահությունը դրել ենք մի թիվ՝ վճարովի ծառայությունը, որովհետեւ դա ամփոփ ասում է, ստվեր կա՞, թե՞ չկա, ծառայությունը լավ է, լավը չի, քաղաքացին պատրաստ է այդ ծառայության համար վճարել, թե չէ: Դա է գնահատականը, որ առողջապահությունն իր գործառույթը կատարում է: Ֆիքսում ենք, որ ձեզ մոտ լավ չի:  Ես առաջարկում եմ կոշտ քայլեր անեք, ով չի հասկանում խաղի կանոնները, ցավացրեք»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը: