Մոլեգնող տարերքի հետեւանքով Մայամիի փողոցները ալեկոծ գետերի են վերածվել։

Սոցկայքերի օգտատերերը տեսագրություններ են հրապարակում Ֆլորիդայից, որին երեկ հարվածել է «Իրմա» փոթորիկը։ Տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է ուժգին քամին Մայամիի առափնյա շրջանում պոկում տան տանիքը, քաղաքի՝ ջրով ողողված բանուկ հատվածը, փողոցներով հոսող գետերը։

«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում 3․3 հազար մարդու առանց էլեկտրականության է թողել։ Կարիբյան կղզիներում փոթորկի հետեւանքով 27 մարդ է զոհվել։ Պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ում զոհեր դեռ չկան։ Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ «Իրմա»-ի պատճառով ավելի քան 30 մլն մարդ կարող է տուժել։