Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չունեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ հերքելով տարածված լուրերը, թե տարաձայնություններ ունի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Նա հավաստիացրեց, որ այսուհետ ներկայանալու է ԱԺ բոլոր նիստերին:
Իշխան Զաքարյանի խոսքով, ինքն արդեն լրատվական կայքերից մեկին հարցազրույց է տվել եւ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, սակայն եթե այլ հարցեր ծագեն, պատրաստ է դրանց էլ պատասխանել:
«Եթե հարցեր ունեք, այսօր հարցազրույց եմ տվել, նայեք: Եթե հարցեր կունենաք, նոր մոտեցեք: Բոլորդ իրար հետ որոշեք՝ ինչ հարցեր եք տալու, կպատասխանեմ: Խոսք եմ տալիս։ Իմ խոսքը գործ է»,- ասաց նա:
Նշենք, որ Իշխան Զաքրյանը երկար ժամանակ է չի մասնակցում ԱԺ նիստերին: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա չի ներկայանում ԱԺ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։











