Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա քննարկելու հարց չի քննարկվել, բայց ոչինչ չեմ բացառում: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համապատասխան հարցին պատասխանելիս:
«Երբ նման հարց քննարկվի, բոլորդ այդ մասին կիմանաք»,- ասաց նա:
Ի պատասխան հարցին՝ բացառո՞ւմ է իշխող Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ կոալիցիա կազմելը, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում: Ես հավատարիմ կմնամ ժողովրդին տված խոստմանը»:











