Ազգային ժողովում քննարկվում է Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Իրանի իշխանությունները վճռական են տրամադրված այս նախագիծը կյանքի կոչելու համար:
«Կոնկրետ պայմանավորվածություններ արդեն ունենք, գործողությունների ծրագիրն արդեն սկսված է եւ իրականացնելու ենք այն, որոշ բաղադրիչներ սկսել ենք կիրառել»,- ասաց փոխնախարարը:
Այնուհետեւ ԱԺ-ն անցավ «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների մասին օրինագծի քննարկումը: Հարցը ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ ասելով, որ սա տնտեսական ակտիվությունը խթանելուն ուղղված հերթական քայլն է:
«Այս օրինագծերի ընդունման արդյունքում ԱԱՀ վերադարձ կստանան ոչ միայն Հայաստանի ապրանքներ արտահանող անձինք, ՀՀ-ում տնտեսական գործունեությունը իրականացնող անձինք, որոնք իրենց գործունեության առանձնահատկություններից ելնելով ունեն իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարներ եւ իրենց տնտեսական գործունեությունը արտահանումը չէ»,-ասաց Միրումյանը՝ հյավելելով, որ դա վերաբերելու է 2017-ի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածին:











