Արտաշատում օգոստոսի 13-ին, գողություն է կատարվել: Անհայտ անձը տան հետեւից մասից բակ էր մտել, խոհանոցի պատուհանից ներս մտել եւ ննջասենյակից հափշտակել մոտ 1 մլն դրամի ոսկեղեն:
Ոստիկանները պարզեցին, որ տանը ոչնչի ձեռք չէին տվել, միայն ոսկեղենն էին տարել, տպավորություն էր, որ տեղը գիտեին:
«Մենք 7.30-ին ընտանիքով գնացել ենք Երեւան, ժամը 11-ին վերադարձել ենք: Մեկ ժամ հետո աղջիկս բակում նկատում է, որ երեխաների կնունքի խաչն ընկած էր պատուհանի տակ: Հետո տեսնում են, որ զարդեղենը չկա»,-պատմել է տանտերը:
Օգոստոսի 16-ին ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է գողությունը կատարած լինի հարեւանը՝ Գեղամ Ս.-ն, որը նաեւ ազգակցական կապ ուներ տուժողի հետ: Նրա տանը զարդերը չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 24-ին հափշտակված զարդերը իրավապահները հայտնաբերել են Արտաշատի գրավատներից մեկում, պարզվել է, որ իսկապես հեղիանկը հարեւան է:
Նա արդեն ոստիկանությունում պատմել է. «Կողքի տնից մտել եմ, գողացել եմ ոսկյա իրեր ու տարել գրավ եմ դրել»:











