Երեւանի 33-ամյա բնակիչն օրերս դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ մի տղամարդ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, ինչպես նաեւ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել, ընդ որում մի քանի անգամ:
Նա գործողություններից երկուսը տեսանկարահանել է եւ այն չհրապարակելու սպառնալիքով տուժողից փող է պահանջել:
Պարզվել է, որ տեսագրություևնը կատարվել է սեպտեմբերի 2-ին, հենց նույնն օր էլ տեղի է ունեցել դրանք չհրապարակելու սպառնալիքով փող պահանջելը: Նա զուգընկերոջից պահանջել է 3,5 մլն դրամ: Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը 38-ամյա Պավլիկ Մ.-ն է, որին հայտնաբերել են Կասյան փողոցում եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Տուժողը պատմել է, որ ինքն ու Պավլիկ Մ.-ն վաղուց ճանաչում են իրար, իրենց միջեւ ժամանակ առ ժամանակ սեռական հարաբերություններ են եղել, որոնք նախկինում Պավլիկը չի տեսանկարահանել, փոխարենը այդ մասին ուրիշներին չպատմելու դիմաց նա տուժողից պարբերաբար փող է պահանջել եւ ստացել, մոտ 1 մլն դրամ:
Պավլիկ Մ.-ի հեռախոսում եղել են իր եւ տուժողի սեռական հարաբերության, նաեւ սեքսուալ բնույթի այլ գործողությունների տեսագրությունները:











